Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես ազատվել անցանկալի մազերից

Ինչպես ազատվել անցանկալի մազերից

Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թարթիչները, հոնքերը եւ այլն: Եվ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը:

 

Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի` ցանկալի եւ անցանկալի, հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:

 

Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա հնարավոր է թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում անցնում է: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ:

 

Ակնամոմով եւ նման եղանակներով էպիլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու, թողնելով մի որոշ ժամանակ, պոկում էին անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:

 

Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա եւ, քսելուց 10-15 րոպե հետո, առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածի վրա: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ: Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Այնպես որ` կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. thefashion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lusine

31.07.2013

Epilatrov votqeris mazer@ heracneluc heto mazer@ nerajum en,bshtikner u hetqer arajacnum,inchpes azatvem ayd xndric???

Մեդ-Պրակտիկ

10.05.2013

Տեղեկություններ բիոէպիլիացիայի մասին. http://www.salon-lanet.ru/bioep.php

 

a

09.05.2013

inc ov karox e texekutyun tal bioepilaciayi masinn

lusine

29.03.2013

es harc unem u xndrum em ov porcaru a tox patasxani ov a erbeve ogtvel hatuk qsukneric ancankali mazer@ heracnelu hamar( xosq@ xanutnerum vacharvox qsukneri masin a )

Vahe

27.03.2013

Es uzumem vor el chgan,, ka aytpisi metod ?

Մեդ-Պրակտիկ

27.03.2013

Հարգելի Վահե, բարև Ձեզ, եթե Ձեր դեմքի այն մասերում են մազեր, որոնք իրոք խանգարող են, կարող եք օգտվել մազերի հեռացման ցանկացած մեթոդից։

Vahe

26.03.2013

Brev dzez es mi harc unem,,, im demqin kan mazer voronq uzumem heracnem,, ayd mazer@ arajacelen vax hasakic sabrevlu hetevanqov,,, u hima indz anhangstacnumen kan tarberakner vor kogni indz u el mazer@ chen ga?

Da Vinci clinic

19.03.2013

Բարև Ձեզ: Մեր կլինիկան զբաղվում է նմանատիպ խնդիրներով, մենք ձեզ կարող ենք առաջարկել ռադիոալիքային եղանակով գոյացությունների հեռացում,նաև լազերային էպիլյացիա:Ձեր հարցին ավելի ստույգ պատասխան կարող ենք տալ Ձեր այցից՝ մասնագետների ճշգրիտ ախտորոշումից հետո: http://www.facebook.com/pages/Da-Vinci-clinic/112828505540623?ref=hl

Կատա

18.03.2013

Հարգելի աղջիկներ և կանայք: Ես կցանկանայի ձեզ հետ կիսել էպիլյացիայի հետ կապված իմ փորձը: Ես նույնպես օգտվել եմ ասեղային էպիլյացիայից, բավականին լավ մասնագետի մոտ, բացի դրանից նա նաև ավարտել է բժշկական համալսարանը: Էպիլյացիայից առաջ դեպքիս մի քանի հատվածներում փոքրիկ "բշտիկներ" էին աճել և էպիլյացիան սկսելուց առաջ ես նրան հարցրեցի, համոզվելու որ դրանք վտանգ չեն նեչկայացնում, պատասխանը դրական էր: Էպիլյացիան բավականին որակով էր արված, սակայն մի ամիս հետո այդ բշտիկները 10 դարձան 80-ը; Ես դիպեցի մաշկաբանի, պարզվեց այդ բշտիկները իրականում "գորտնուկի" տեսակ է, կոչվում է "տափակ գորտնուկ": Ասեղային Էպիլյացիան ավելի շատ է տարածել գորտնուկի վարակը: Այժմ ես բուժվում եմ և ինձ էլ շատ հետաքրքիր է, արդյոք լազերային էպիլյացիան ավելի անվտանգ չէ այդ տեսանկյունից??

lusine

04.03.2013

vay ed im hamar xndir a isk ov kara ogni ete es chem dimanum voch mi tesaki epilaciai.....baci dranic vorn a amenaardunavet@........

ANI

16.02.2013

indz tvuma amenachist@ voch te lazerayinna ayl [email protected] lselem vor asexayin@ mi qich cavota bayc iroq vor erbeq chi achum,,,,isk lazerayin@ aydqan el hamuzvac chem...

Հասմիկ

11.02.2013

Հարգելի Աննա,,,,Դուք թողել էիք ձեր մասնագետի էլ. հասցեն,,,, իսկ նա սրահում է աշխատում թե տնային պայմաններում և արդյոք ցավազրկում է? որովհետեև ես դիմել եմ ասեղային էպիլյացիայի առանց ցավազրկման, բայց, անտանելի է,,ես չդիմացա..

Մեդ-Պրակտիկ

26.01.2013

Հարգելի այցելուներ, հաշվի առնելով թեմայի հանդեպ հետաքրքրությունը, նախատեսում ենք հարցազրույց` մասնագետների հետ։ Հետևե'ք խորագրին։

Աննա

25.01.2013

Հարգելի աղջիկներ ուզում եմ նշել, որ տեղեկացված եմ էպիլյացիայի բոլոր մեթոդներից: Ֆոտոէպիլյացիան շատերի մոտ ոչ թե անցկացնում է մազերը, այլ կոշտացնում ու շատացնում: Լազերային էպիլյացիան օգնում է որոշ մարդկանց, բայց 7,8, նույնիսկ ավելի շատ այցոլությունից հետո: Ամենաարդյունավետ ու մատչելի տարբերակը մեր օրերում ասեղայինն է, պարզապես պետք է լավ մասնագետ ընտրել: Ես՝ ինքս, օգտվել եմ և շատ գոհ եմ, կուզենայի նաև ձեզ օգտակար լինել, կփոխանցեմ մասնագետի e-mail ը՝ [email protected], կարող եք գրել իրեն, համոզված եմ սիրով կպատասխանի:

luiza

22.01.2013

isk fotoepilacian vtangavor e te voch, ev qani angamic verjnakanapes kveranan avelord mazer@

Մերի

13.12.2012

Ես ուզում եմ հարցնել. ասեղային էպիլացիայից հետո մնացած փոսերը արդյոք չեն անցնում և ինչ խորհուրդ կտաք

Mariam

27.08.2012

Mianshanak asexayin epilacia, mazeri dem payqarelu amenachisht ev graget metodn e, mnacac metodneri vra uxxaki jamanak ev gumar eq vatnelu, el chem asum vor naev vnasakar en aroxjutyan hamar.Ev verjapes asexayin epilacian mi metoed e vor kiravum e arden shat erkar tariner u ete anogut liner kirarutyunic durs kgar. Bayc inchevice petq e naev hashvi arnel vor epilacian mazeri dem payqari xist individual mijoc e, ev mazeri achi kangnely kaxvac e mardu organizmic.Orinak es arden 4 tari e inch ayn kirarum em ev zgali ardyunqneri em hasel bayc kan mardik um 4-5 angamnel e bavakan.

ՎԻԿԱ

02.07.2012

ԱՐԴՅՈՔ ԱՐԺԵ ԼԱԶԵՐԱԻՆ ԷՊԻԼԱՑԻԱ ԱՆԵԼ.և ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆԵԼՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ.և ԻՆՉ ԿԱՐԺԵՆԱ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՆԱՄԱՍԸ. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՔ

LILIT

28.05.2011

BACI ASEXAYIN EPILACIAYIC VOCHNCHI CHPETQE HAVATAL.ES INQS ASEXAYIN EPILACIAYEM AREL 5 ANGAM U MAZ CHI ACHUM

syuzi

27.05.2011

xorhurd chem ta qsukner,geler,qani vor dranq aveli en shatacnum mazer@

Lilit

24.05.2011

Ornak es inqs zbaxvum em asexayin epilaciayov, ev karcum em, shat effektiv ardyunq e unenum, isk voski masin xosel@, inqs el ogtagorcum em, bayc mievnuynn e, mazer@ dardzyal galis en.

QRISTINE JAAAN

05.02.2011

HUSOV EM KOGNI TECHE AYN AMEN@ INCH KANAYQ JANASIRABAREN ANUM KDARNA PARZAPES ANHAJOX PORC VORI HETEVANQOV MASHK@ KDARNA UXXAKI ...... UXXAKI

Qiso

05.02.2011

hianali karciq unem

Նառա

23.11.2010

ինձ հետաքրքրում է` արդյո՞ք լազերային էպիլացիան վատ հետևանք չի տողնում, իմ կարծիքով դա վտանգավոր է առողջության համար։

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ